Armlur.am-ին հասած նախանական տեղեկությունների համաձայն քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հոր ուղղությամբ կրակողները եղել են 2 հոգի։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի նախանական տվյալների գործադրվել է 2 հրազեն՝ քրեական հեղինակության հորը սպանելու համար։
Արդյոք սպանության փորձը կապ ունի մեկ տարի առաջ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության հետ, որի համար որպես կազմակերպիչ մեղադրյալի աթոռին է Չաղ Ռուստամը՝Ռուստամ Ստեփանյանը, հուսանք կպարզի քննությունը։ Վենդետա է կատատվածը, թե այլ շարժառիթ կա, ArmLur.am-ը կհետևի քննությանը։
Armlur.am-ը հայտնել էր, որ Քիչ առաջ մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հոր վրա։ 11 կրակոց են արձակել նրա ուղղությամբ։
Նշենք, որ այս պահին քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը կալանքի տակ է, քրեական հեղինակություն «Ֆազի» սպանությունը կազնակերպելու համար։
Shamshyan.com-ը հայտնում է նաեւ,որ դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել է մոտ 9 կրակոցի հետք, դրսում էլ՝ կրակված պարկուճներ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․