Ժամանակն է հավատալ մեր ներուժին, թողնել հիասթափությունն անցյալում և առաջ շարժվել․ Մամիկոն Ասլանյան

 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շնորհավորական ուղերձ է հղել․

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վանաձորցիներ,

ճանապարհում ենք 2025 թվականը՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների, անորոշության և օրենքի նկատմամբ վտանգավոր անտարբերության պայմաններում։

2026-ի նախաշեմին Բաքվի ու Հայաստանի բանտերում կան գերիներ ու ապօրինի ազատազրկվածներ, քաղաքական հալածյալներ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է աննախադեպ ճնշումների։

Այս իրավիճակում մենք պարտավոր ենք համախմբվել և 2026 թվականը դարձնել սթափության, վճռականության ու ազգային նպատակների վերաձևակերպման ու հաղթանակների տարի։ Ժամանակն է հավատալ մեր ներուժին, թողնել հիասթափությունն անցյալում և առաջ շարժվել՝ արժանապատիվ խաղաղության ու պետության վերակառուցման ճանապարհով։

Սիրելի՛ վանաձորցիներ,հայրենակիցներ,

ուզում եմ, որ 2026 թվականը դառնա հույսի ու հավատքի վերականգնման տարի։ Վստահ եմ՝ դժվարությունները կհաղթահարենք մեր աննկուն ոգու և պատասխանատվության շնորհիվ։

Խոնարհվում եմ մեր հերոսների անմահ հիշատակի առջև։

Աստված պահապան լինի սահմանին կանգնած բոլոր քաջերին։

Ազատություն բոլոր ապօրինի ազատազրկվածներին։

Մենք իրավունք չունենք թուլանալու՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող Նոր տարին բերի սեր, արդարություն, բարեկեցություն և արժանապատիվ խաղաղություն»։

—00—ՍՊ

Leave a Comment