ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը՝ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Սիմոն Նազարյանի ուղեկցությամբ, այցելել են ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Պաշտոնյաները տեղում ծանոթացել են զինծառայողների ծառայության պայմաններին, շնորհավորել նրանց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն ու անվտանգ ծառայություն։
—00—ՍՊ