- Ինչպիսի՞ն է իրավագիտակցության ժամանակակից ընկալումը։
- Տարբերում են իրավագիտակցության անհատական, խմբային, հանրային, կորպորատիվ և այլ տեսակներ։ Ըստ Ձեզ՝ մեզանում հատկապես ո՞ր տեսակի բարձրացման խնդիրն է այսօր առավել արդիական։
- Յուրաքանչյուր մարդ որոշակի իրավագիտակցության կրող է՝ անկախ դրա մակարդակից (բարձր թե ցածր, զարգացած թե աղավաղված)։ Որտեղի՞ց և ինչի՞ց պետք է սկսել իրավագիտակցության ձևավորման գործընթացը՝ նախադպրոցական հաստատությունի՞ց, հանրակրթությունի՞ց, թե՞ ԲՈՒՀ-ից (կամ գուցե արդեն ուշ է)։
- Ի՞նչ իրավական խնդիրներ ենք լուծում կրթական տարբեր օղակներում իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքներ տանելիս։
- Իրավագիտակցության ձևավորման համար առանցքային է իրավական մշակույթի առկայությունը, որը կախված է մի շարք գործոններից (իրավական գրագիտություն, դաստիարակություն, օրենքների որակ, իրավապահների գործունեություն և այլն)։ Մեր իրականության մեջ այս գործոններից ո՞րն է առավել թույլ կամ ո՞րն է ամենաբացասական ազդեցությունն ունենում։
- Իրավագիտակցությունն անհրաժեշտ է թե՛ անձին, թե՛ պետությանը՝ իրավական քաղաքականությունն ու բարեփոխումները ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1671 որոշմամբ արձանագրել է, որ բնակչության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ տարվել է ոչ բավարար աշխատանք։ Ի՞նչ պայմանների առկայության դեպքում կարող ենք համարել, որ այդ աշխատանքը բավարար է։
- Իրավագիտակցության ցածր մակարդակն է նպաստում իրավական ժխտողականությանը, թե՞ հակառակը։ Որո՞նք են այս երևույթի հաղթահարման արդյունավետ եղանակները։
«Ձեր փաստաբանը» հաղորդաման հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ավետիք Հարությունյանը։