Չար տարվա փակում և բարի տարվա բացում․ հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազանի ուղերձը

Ապօրինի կալանավորված «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի մաղթանքը՝ դատական նիստերի դահլիճից՝ Ամանորի կապակցությամբ․

«Չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում։

Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում ունենաք,

մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը:

Առիթից օգտվելով ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ Թագավորի:

Իր Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ընթացքի մեջ:

Ինչպես միշտ ասել եմ` մեր երազներն ու իղձերը ավելի մեծ են, քան մեր ժամանակավոր կյանքի օրերը:

Միշտ հիշեք` ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ…»

Տեսանյութը՝ հղմամբ։ 

 

Leave a Comment