Տարեվերջը սովորաբար այն կետն է, որտեղ հանդիպում են անցյալի ամփոփումն ու ապագայի սպասումը։ Սակայն, այս ամենի կենտրոնում Տոնն է։ Ինչո՞ւ է մեզ պետք տոնը։ Արդյո՞ք դա պարզապես օրացուցային դադար է, թե՞ հոգեբանական և մշակութային խորը անհրաժեշտություն՝ վերագտնելու սեփական ինքնությունը, կապ ստեղծելու դիմացինի հետ։
«Վերնատունը» տարին ամփոփում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ՝ զրուցելով տոնի մշակույթի մասին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։