https://arm.sputniknews.ru/20251231/tvonatsar-nverner-bajc-tshagheri-hetevum-inchpes-en-abvovjan-qkhum-dimavvorum-nvor-tarin-97363553.html
Տոնածառ, նվերներ, բայց ճաղերի հետևում․ ինչպես են «Աբովյան» ՔԿՀ–ում դիմավորում Նոր տարին
Տոնածառ, նվերներ, բայց ճաղերի հետևում․ ինչպես են «Աբովյան» ՔԿՀ–ում դիմավորում Նոր տարին
Sputnik Արմենիա
Ինչպես են դիմավորելու Ամանորը կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում։ Sputnik Արմենիան այցելել է ՔԿՀ, ազատազրկված կանանց հետ զրուցել նրանց… 31.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-31T15:42+0400
2025-12-31T15:42+0400
2025-12-31T15:42+0400
աբովյան
բանտ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
կին
անչափահաս
ամանոր
նոր տարի
երեխա
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1d/97332867_0:300:1600:1200_1920x0_80_0_0_3b90cb97ff13cb22ddd58f34e57b785a.jpg.webp
Այստեղ Ամանորին սպասում են, բայց հաճախ արցունքն աչքերին, քանի որ ամենաընտանեկան տոներից մեկն ընտանիքից հեռու և անազատության մեջ են անցկացնելու։ «Աբովյան» ՔԿՀ-ում հիմա 82 ազատազրկված անձ է պահվում, որոնցից 36-ը կալանավորված անձ են, 46-ը՝ դատապարտված։ Ճաղերի հետևում ևս նախատոնական տրամադրություն է։Պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում, թատերականացված ներկայացում, համերգ, Ձմեռ պապն է նվերներով հյուր գալիս, ինչից հատկապես ուրախանում են ՔԿՀ-ում մայրիկների հետ ապրող 3 մանկահասակ փոքրիկները։ Կեսգիշերից առաջ էլ ՔԿՀ-ի պետ Հեղինե Մարտիրոսյանն է հիմնարկում շրջայց կատարում, ազատազրկված բոլոր կանանց շնորհավորում տոների առիթով։Ազատազրկված կանայք տոնածառն իրենց ձեռքով են զարդարել։ Այս օրերին նաև ուտելիքներն են փոխվում։ Տոնական ճաշացանկում այնպիսի կերակուրներ են, որոնք Ամանորին հայկական ընտանիքներում են ընդունված՝ խոզի խորոված։ Խոհանոցում աշխատող կանայք նույնպես ազատազրկվածներ են, աշխատանքն էլ վերասոցիալականացման ծրագրի շրջանակում է և վարձատրվում է։Ի՞նչ ընդհանուր բան կա Հայ առաքելական եկեղեցու տոնի և հին Նոր տարվա միջև«Գիշերը 12-ից հետո շնորհավորում ենք իրար, մաղթում ազատություն, ամենամտերիմներն իրար նվերներ են տալիս։ Ես, օրինակ, մի քանի մտերիմ ընկերուհի ունեմ այստեղ, կան նաև աղջիկներ, որոնք նախորդ տարի մեզ հետ են եղել, հիմա ազատության մեջ են, տոներին անպայման զանգահարում ենք իրենց, դե որովհետև իրենք չեն կարող մեզ զանգել, տեսակցության են գալիս»,- պատմում է 37-ամյա Ադելինան (անունը փոխված է)։Ադելինան արդեն 3-րդ անգամ է Նոր տարին «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 3 երեխաներից հեռու դիմավորելու։ Խարդախության համար դատապարտված կինը հույս ունի, որ այս Ամանորը վերջինն է լինելու ընտանիքից հեռու (դատապարտված է 6 տարով, բայց վաղաժամ ազատ արձակվելու հույս ունի)։ Երեխաները ժամանակ առ ժամանակ այցելում են. նրանց ասել են` իբր մայրիկը երկարատև բուժում է ստանում հիվանդանոցում։37–ամյա կինն ասում է՝ մանկության տարիներին ամանորյա երազանքներն ու հրաշքի սպասումը լրիվ ուրիշ էին. անազատության մեջ ես հասկանում, թե որն է ամենակարևորն ու թանկը։Տեսախցիկի առաջ խոսելուց խուսափում են գրեթե բոլորը. առաջին պլան են մղում 60-ն անց տիկին Հեղինեին, ասում են՝ դուխով ու պինդ կին է, լավ կխոսի։ Ովքե՞ր են Ձեզ դրսում սպասում, ո՞ւմ հետ կուզեիք Ամանորը դիմավորել. տիկին Հեղինեն առաջին իսկ հարցից փլվում է… զավակներ, թոռներ ու ծոռ ունի, որոնց անսահման կարոտել է։ Այս օրերին ՔԿՀ տարբեր վայրերից այցի են գալիս, նվերներ բերում, ամենալավերը տիկին Հեղինեն խնամքով պահում է, որ ուղարկի ընտանիքի փոքրերին։Նարինեի (անունը փոխված է) կացարանում 7 հոգով են, ասում է՝ չնայած հանգամանքներին, ամենակարևորը լավ տրամադրությամբ Ամանորը դիմավորելն է։ Անգամ կացարանն են զարդարում, տոնական միջավայր ստեղծում։«Ամանորի գիշերը զրուցում ենք, հիշում․․․ Սպասում ենք հավատով ու հույսով, սփոփում իրար»,- ասում է նա։Չփարատված մտահոգություններով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ. Գարեգին Բ«Հույս ունենք, որ գալիք տարին կլինի հաջողության և ազատության տարի, բոլոր կալանավորված ու դատապարտված կանայք հասնեն իրենց տներ ու հաջորդ Նոր տարին իրենց ընտանիքներում դիմավորեն»,- ընկերուհու մաղթանքը շարունակում է Էլինան (անունը փոխված է), որն արդեն 3-րդ Նոր տարին է այստեղ դիմավորում։Ամանորյա երազանքների մասին խոսելիս բոլորն են հուզվում, մարդիկ ու պատմությունները տարբեր են, բայց բոլորի երազանքն ու մաղթանքը մեկն է՝ ազատություն։
աբովյան
2025
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1d/97332867_0:0:1600:1200_1920x0_80_0_0_fbd4a4f5d4cb3fdd9ce0c04019373758.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
աբովյան, բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կին, անչափահաս, ամանոր, նոր տարի, երեխա, հեղինակներ
աբովյան, բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կին, անչափահաս, ամանոր, նոր տարի, երեխա, հեղինակներ
Ինչպես են դիմավորելու Ամանորը կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում։ Sputnik Արմենիան այցելել է ՔԿՀ, ազատազրկված կանանց հետ զրուցել նրանց երազանքների ու ակնկալիքների մասին։
Այստեղ Ամանորին սպասում են, բայց հաճախ արցունքն աչքերին, քանի որ ամենաընտանեկան տոներից մեկն ընտանիքից հեռու և անազատության մեջ են անցկացնելու։ «Աբովյան» ՔԿՀ-ում հիմա 82 ազատազրկված անձ է պահվում, որոնցից 36-ը կալանավորված անձ են, 46-ը՝ դատապարտված։ Ճաղերի հետևում ևս նախատոնական տրամադրություն է։
Պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում, թատերականացված ներկայացում, համերգ, Ձմեռ պապն է նվերներով հյուր գալիս, ինչից հատկապես ուրախանում են ՔԿՀ-ում մայրիկների հետ ապրող 3 մանկահասակ փոքրիկները։ Կեսգիշերից առաջ էլ ՔԿՀ-ի պետ Հեղինե Մարտիրոսյանն է հիմնարկում շրջայց կատարում, ազատազրկված բոլոր կանանց շնորհավորում տոների առիթով։
Ազատազրկված կանայք տոնածառն իրենց ձեռքով են զարդարել։ Այս օրերին նաև ուտելիքներն են փոխվում։ Տոնական ճաշացանկում այնպիսի կերակուրներ են, որոնք Ամանորին հայկական ընտանիքներում են ընդունված՝ խոզի խորոված։ Խոհանոցում աշխատող կանայք նույնպես ազատազրկվածներ են, աշխատանքն էլ վերասոցիալականացման ծրագրի շրջանակում է և վարձատրվում է։
«Գիշերը 12-ից հետո շնորհավորում ենք իրար, մաղթում ազատություն, ամենամտերիմներն իրար նվերներ են տալիս։ Ես, օրինակ, մի քանի մտերիմ ընկերուհի ունեմ այստեղ, կան նաև աղջիկներ, որոնք նախորդ տարի մեզ հետ են եղել, հիմա ազատության մեջ են, տոներին անպայման զանգահարում ենք իրենց, դե որովհետև իրենք չեն կարող մեզ զանգել, տեսակցության են գալիս»,- պատմում է 37-ամյա Ադելինան (անունը փոխված է)։
Ադելինան արդեն 3-րդ անգամ է Նոր տարին «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 3 երեխաներից հեռու դիմավորելու։ Խարդախության համար դատապարտված կինը հույս ունի, որ այս Ամանորը վերջինն է լինելու ընտանիքից հեռու (դատապարտված է 6 տարով, բայց վաղաժամ ազատ արձակվելու հույս ունի)։ Երեխաները ժամանակ առ ժամանակ այցելում են. նրանց ասել են` իբր մայրիկը երկարատև բուժում է ստանում հիվանդանոցում։
37–ամյա կինն ասում է՝ մանկության տարիներին ամանորյա երազանքներն ու հրաշքի սպասումը լրիվ ուրիշ էին. անազատության մեջ ես հասկանում, թե որն է ամենակարևորն ու թանկը։
Տեսախցիկի առաջ խոսելուց խուսափում են գրեթե բոլորը. առաջին պլան են մղում 60-ն անց տիկին Հեղինեին, ասում են՝ դուխով ու պինդ կին է, լավ կխոսի։ Ովքե՞ր են Ձեզ դրսում սպասում, ո՞ւմ հետ կուզեիք Ամանորը դիմավորել. տիկին Հեղինեն առաջին իսկ հարցից փլվում է… զավակներ, թոռներ ու ծոռ ունի, որոնց անսահման կարոտել է։ Այս օրերին ՔԿՀ տարբեր վայրերից այցի են գալիս, նվերներ բերում, ամենալավերը տիկին Հեղինեն խնամքով պահում է, որ ուղարկի ընտանիքի փոքրերին։
Նարինեի (անունը փոխված է) կացարանում 7 հոգով են, ասում է՝ չնայած հանգամանքներին, ամենակարևորը լավ տրամադրությամբ Ամանորը դիմավորելն է։ Անգամ կացարանն են զարդարում, տոնական միջավայր ստեղծում։
«Ամանորի գիշերը զրուցում ենք, հիշում․․․ Սպասում ենք հավատով ու հույսով, սփոփում իրար»,- ասում է նա։
«Հույս ունենք, որ գալիք տարին կլինի հաջողության և ազատության տարի, բոլոր կալանավորված ու դատապարտված կանայք հասնեն իրենց տներ ու հաջորդ Նոր տարին իրենց ընտանիքներում դիմավորեն»,- ընկերուհու մաղթանքը շարունակում է Էլինան (անունը փոխված է), որն արդեն 3-րդ Նոր տարին է այստեղ դիմավորում։
Ամանորյա երազանքների մասին խոսելիս բոլորն են հուզվում, մարդիկ ու պատմությունները տարբեր են, բայց բոլորի երազանքն ու մաղթանքը մեկն է՝ ազատություն։
