ՆՆ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տարեմուտին շնորհավորական ուղերձներով են հանդես եկել։
Քոչարյանն իր ուղերձում նշել է, որ ՀՀ պետականության համար հերթական ծանր տարին էր, որը գոյատևեցինք շարունակական աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում։
«Ուզում եմ վստահություն հայտնել, որ գալիք 2026-ին համատեղ աշխատանքով, միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ու շարունակական նվաստացումների այս անիվը կանգնեցնել։ Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում»,- նշել է նա:
Քոչարյանն ընդգծել է՝ հավատում է, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը՝ մեր արժանի տեղը կրկին զբաղեցնելով աշխարհում։
Սարգսյանն իր ամանորյա շնորհավորանքում ասել է, որ Հայաստանն ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։ Հայաստանն ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը։
«Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը: Ազատություն մեր երկրին։ Ազատություն մեր ժողովրդին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- իր ուղերձը եզրափակել է նա։
