Բաժանորդագրվել
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել կարճ տեսաուղերձով, որում նշել է՝ երբ Հայաստանն ազատ կլինի։
Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացրել հայ ժողովրդի իղձերը: Այդ մասին նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա տեսաուղերձում
«Ազատություն մեր երկրին։ Ազատություն մեր ժողովրդին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-մաղթել է Սերժ Սարգսյանը։
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ էր դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։