Մեծ քայլ՝ հաղթանակի համար. Սամվել Կարապետյանը տնային կալանքում է – 5tv

195 օր բանտային կալանքից հետո՝ երեքշաբթի ուշ երեկոյան դատարանը տնային կալանքի է ուղարկել գործարար Սամվել Կարապետյանին: Նրա փաստաբանական թիմը նոր խափանման միջոցն էլ է համարում ինտենսիվությամբ կալանքին համարժեք, հատկապես, որ կիրառվել է նաև գրավ ու լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչ պարունակող հայտարարությամբ: Հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում է սա, ըստ փաստաբանների՝ քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման նոր վկայություն:

 

Leave a Comment