«Արցախն իմ սրտում» հիմնադրամն արդեն ունի աջակիցներ․ սպասում են բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքի արձագանքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի նախաձեռնությամբ 2025 թվականի հոկտեմբերին ստեղծվեց «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ՝ բռնի տեղահանված արցախհայության առավել խոցելի ընտանիքներին նեցուկ լինելու նպատակով։

Անշուշտ, «Արցախն իմ սրտում» հիմնադրամը շատ առումներով ծառայեց իր նպատակին։

ArmLur.am-ին Նժդեհ Իսկանդարյանն ուրախությամբ հայտնում է, որ բռնի տեղահանված արցախհայության խոցելի ընտանիքներին աջակցելու պատրաստակամություն հայտնողներ եղել են այս ընթացքում։ Արցախցիներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։

«Նա մեծ աջակցություն է ցուցաբերել հիմնադրամին և արցախցիներին»,- հայտնում է Նժդեհ Իսկանդարյանը։

Հոկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի պետբախարարը դիմել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարհսյանին, գործարար ու բարերար Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի ընտանիքիներին։
Արցախի պետնախարարը հայտնում է, որ ում, որ դիմել է բոլորն արձագանքել են արդեն։ Այս պահին սպասում են գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքի արձագանքին։

«Հույս ունենք, որ նրանք ևս կողջունեն «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի գաղափարը և այս անգամ էլ, ինչպես միշտ է եղել, կկանգնեն բռնի տեղահանված արցախցիների կողքին։ Նեցուկ կլինեն բռնի տեղահանված բոլոր այն ընտանիքներին, որոնք առավել խոցելի են, որոնք իրենց կերակրողին կորցրել են 2023 թվականին Արցախյան վերջին պատերազմին կամ սեպտեմբերի 25-ին ողբերգական պայթյունի հետևանքով»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ներկայացուցչույթան շենքում տեղի ունեցած պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին։ Հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել Արցախյան պատերազմներում զոհվածների ընտանիքիներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև 2023 թվականի բենզալցակայանի ողբերգական պայթյունի հետևանքով տուժած ընտանիքներին։

Նանիկ Աղասյան

Leave a Comment