
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Խոնարհումով ու ցավով ուզում եմ ներողություն խնդրել Եռաբլուրում հանգչող իմ հերոս եղբայրներից, որ այս տարի չեմ կարող ներկա գտնվել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին։
2020 թվականից ի վեր մենք մեր շատ սիրելի Բագրատ Սրբազանի հետ ամեն տարի Ամանորը դիմավորել ենք մեր հերոսների կողքին, սակայն այս անգամ սրտի ծանրությամբ ստիպված եմ բացակայել՝ ժամային սահմանափակումների պատճառով։
Այս օրերին իմ մտքերն ու աղոթքները նաև իմ ընկերների հետ են, ովքեր անազատության մեջ են գտնվում՝ Բաքվում և մեր բանտերում։ Վստահ եմ, որ արդարությունն անպայման հաղթելու է, և մենք միասին կկերտենք մեր երազած բանակը ու հզոր, արժանապատիվ հայրենիքը»։
Աղբյուրը` Միհրան Մախսուդյան