2026 թվականը կարող է վճռորոշ լինել ինչպես Գերմանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար. Մերց

Գալիք 2026 թվականը կարող է վճռորոշ լինել ինչպես Գերմանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար։ Այս մասին ասվել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ազգին ուղղված առաջին ամանորյա ուղերձում, որի տեքստը տարածել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Դա կարող է լինել այն տարին, երբ Գերմանիան և Եվրոպան նոր թափով կվերադառնան խաղաղության, ազատության և բարգավաճման տասնամյակների փուլ: Աշխարհն արագ փոխվում է և այդ փոփոխություններն ազդում են բոլորի վրա», – նշել է Մերցը։ ​​ 

Կանցլերը նաև նշել է, որ Գերմանիայի տնտեսությունը ճնշման տակ է անհրաժեշտ բարեփոխումների, բարձր ծախսերի և միջազգային առևտրային հակամարտությունների պատճառով։

«Մենք տեսնում ենք համաշխարհային տնտեսությունում պրոտեկցիոնիզմի վերադարձ։ Հումքից մեր ռազմավարական կախվածությունն ավելի ու ավելի է օգտագործվում որպես քաղաքական լծակ մեր շահերի դեմ», – նշել է նա՝ նշելով, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները զգալիորեն ազդում են Գերմանիայի բարգավաճման վրա։ 

Մերցը կարծում է, որ բարեփոխումների իրականացման առաջընթացի բացակայությունը կաթվածահար է անում գերմանական ընկերությունների ներուժը։

«Նրանց համար ավելի ու ավելի դժվար է դառնում գոյատևել միջազգային մրցակցության պայմաններում», – ընդգծել է նա։

Leave a Comment