Հրազդան գետում հայտնաբերվել է Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ դին

Հասարակություն

31.12.2025 | 11:38

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Հրազդան գետում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Լիլիթ Երմալովյանի դին։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Մահացածը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է։

Նշվում է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Leave a Comment