Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուապսեի վրա. հարվածել են նավամատույցին և նավթավերամշակման գործարանին



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 31-ի գիշերը գրոհային անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի վրա: Տեղի բնակիչները լսել են մի քանի հզոր պայթյուններ: Հարձակման հետևանքով տեղի նավթամբարում խոշոր հրդեհ է բռնկվել:

Անօդաչու թռչող սարքերը վնասել են նավահանգստի նավամատույցը, նավթավերամշակման գործարանը, բնակելի շենքերը և բնակելի թաղամասի գազատարը: Վիրավորվել է երկու մարդ, գրելեն ԶԼՄ-ները։

Վիրավորները հոսպիտալացվել են. նրանց վնասվածքները կյանքին սպառնացող չեն։

Վնասվել են չորս բազմաբնակարան շենքերի և մեկ մասնավոր տան պատուհանները։ Նավամատույցներից մեկում բռնկված հրդեհը արագորեն մարվել է։ Մարվել է նաև նավթավերամշակման գործարանում բռնկված 300 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հրդեհը։ Աշխատանքներին մասնակցել է 64 մարդ և 16 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության աշխատակիցներ։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment