Անահիտ Մանասյանը նվերներ է բաժանել Մարի Իզմիրլյանի անվան խնամքի կենտրոնի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ամանորի տոների կապակցությամբ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն` շահառուներին շնորհավորելու և նրանց հետ տոնական տրամադրությունը կիսելու նպատակով։

Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել շահառուների առօրյային, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները։

Անահիտ Մանասյանը տոնական տրամադրությունը կիսել է շահառուների հետ, ջերմ շփում ունեցել նրանց հետ՝ հանձնելով Ամանորի առթիվ խորհրդանշական նվերներ։

Մարդու իրավունքների պաշտպանը` որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահենք ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու կարևորությունը։

Leave a Comment