G20-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 30-31-ին, հայտարարել է ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ «Ստեղծվել են փորձագիտական 4 ձևաչափեր՝ առևտրի, նորարարության, էներգետիկայի և տնտեսական կարգավորման ուղղությամբ։ Այս թեմաներով տարվա ընթացքում կանցկացվեն նախարարական համաժողովներ, իսկ հոկտեմբերի 30-31-ին կկայանա Արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- նշել է պաշտոնյան։