Արցախյան պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քրոջ մարմինը հայտնաբերվել է Հրազդան գետում․ ԶԼՄ

Դեկտեմբերի 26-ից որպես անհետ կորած որոնվող 1999 թ. ծնված Լիլիթ Երմալովյանի մարմինը հայտնաբերվել է Հրազդան գետում, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ նրան հայտնաբերել են հարազատները այսօր՝ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09։00-ին։

Լրատվականի տեղեկությամբ՝ Լիլիթը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քույրն է։ Դեպքի առթիվ վարւոյթ հարցուցվել, ասված է հրապարակման մեջ։

Դեպքի այլ մանրամասներ կայքը չի հայտնել։ Պաշտոնական աղբյուրները հանդես չեն եկել հրապարակումներով։

Leave a Comment