Սիրելի հայրենակիցներ, ընթերցողներ, գործընկերներ, մեր հայ ժողովուրդ…
Որքան էլ շատերը համաձայն չլինեն՝ անցող 7 տարին հայ ազգի համար ծանր է եղել. պանդեմիա, պատերազմ, մարդկային ու տարածքային մեծ կորուստներ` անդառնալի հետևանքներով:
Թշնամուն սկուտեղի վրա մատուցվեց Արցախն ու Հայաստանի սուվերեն տարածքից որոշ հատվածներ…
Ու հիմա, մեր ազգի համար պարզորոշ չէ՝ ինչ է լինելու վաղը, հատկապես, երբ բարձր մակարդակով՝ երկրի իշխանության հովանու ներքո, փորձ է արվում արժեզրկել եկեղեցին, մեր հավատքն ու կրոնը:
Սա արվում է անձնավորման շղարշի ներքո: Բոլոր խելամիտ մարդիկ հասկանում են՝ դարեր շարունակ մեր կրոնը հանդիսացել է պետականության պահպանման ու հայ ազգի գոյության հիմքը:
Այժմ, վարկաբեկելով եկեղեցու սպասավորին՝ ինքնըստինքյան վարկաբեկվում է ու հետին պլան մղվում նաև եկեղեցու դերը:
Այս ֆոնին դժվար է ակնկալել բարեմաղթություն, հաջողություն, երջանկություն, ձեռքբերումներ, բայց պետք է հավատալ՝ դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ հնարավոր է եղածը փրկել…
NEWSPRESS.am կայքի ողջ անձնակազմը՝ հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, մաղթում է, որ 2025 թվականը լինի սիրո, հանդուրժողականության, համերաշխության, համբերության, խոհեմության ու միասնության տարի:
Խոհեմություն լրջմտություն ու գոնե մի քիչ հայրենասիրություն` մեր երկրի ղեկավարներին։
Լուրջ քայլեր ու վերջապես անհադուրժողականություն` քաղաքական ընդդիմությանը։
Համբերություն ու հանդուրժողականություն մեր հայ հասարակությանը, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին, մայրերին ու հայրերին:
Սթափություն՝ այս ամենը չնկատող հասարակությանը:
Առողջ միտք ու հոգի ենք մաղթում մեր հասարակությանը, որպեսզի կարողանան դիմակայել ցավին, տանջանքներին, չտրվել հուսահատությանն ու նորից ոտքի կանգնել` վճռական ու միասնական քայլերով…
Ցանկանում ենք, որ 2026 թվականը մեր մի պատառ դարձած երկրի համար լինի նվաճումների ու հաջողությունների տարի։ Կարողանանք պահպանել եղածն ու հետ բերել կորցրած հայրենիքը։
2025-ն էլ այլևս պատմություն դարձավ ու տխուր գրառմամբ մի էջ ավելացավ Հայաստանի պատմության մեջ։
Թերթեցինք հայ հասարակության ինքնիշխան պետականության ու արդար երկիր ունենալու երազանքի ևս մեկ էջ։
Թող 2026 թվականը լինի ավելի հաջող մեր պետականության պահպանման ու ոչնչացող արժեհամակարգի վերականգնման համար:
Թող ոչ մի արհավիրք չխաթարի մեր վաղվա սերնդի՝ հայ սերնդի ապագան։
Թող առողջանա մեր վիրավոր բանակը ու շարունակի ռազմատենչ շնչով և հայրենասիրությամբ պաշտպանել երկրի սահմանները թշնամուց:
Քաջություն, անկոտրուն կամք ու անձնվիրություն զինվորին։
Շնորհավոր թող լինի Ամանորն ու Սուրբ Ծնունդը…