
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ են․ առաջնորդների միջև հաստատվել է վստահության վրա հիմնված երկխոսություն: Անկարան մոտ ապագայում սպասում է ՌԴ ղեկավարի այցին, այս մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ հնարավորության դեպքում կկազմակերպվի Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։