Իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Source

Leave a Comment