Պերուում երկու գնացքների բախման հետևանքով կան վիրավորներ

Օլանտայտամբո գյուղը և Ինկերի հին քաղաք Մաչու Պիկչուն կապող երթուղում զբոսաշրջիկներ տեղափոխող երկու գնացքների բախման հետևանքով վիրավորվել է առնվազն 30 մարդ։ Պերուի հեռուստատեսության տվյալներով՝ գնացքներից մեկի վարորդը զոհվել է։

Վիրավորների թվում կան օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Վիրավոր ուղևորների ցուցակը դեռևս հրապարակված չէ։

Բախված գնացքները պատկանում էին PeruRail-ին և Inka Trail-ին։ PeruRail-ը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ բոլոր վիրավորները բժշկական օգնություն են ստանում։ Վթարի պատճառը դեռևս պարզված չէ։

Leave a Comment