Արման Ծառուկյանի ու Շառա Բուլետի երևանյան մենամարտում հաղթող չեղավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կարիերայում առաջին մենամարտն անցկացրեց Հայաստանում (տեսանյութ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած Hype Fighting մրցաշարի գլխավոր մենամարտում Ծառուկյանը մրցեց UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։ Գրանցվեց ոչ-ոքի։

Մարտիկները մրցեցին գրեփլինգի կանոններով (առանց հարվածների)՝ 84 կգ քաշային կարգում։ Մենամարտի տևողությունը 6 րոպե էր։

Մենամարտի նախօրեին Արման Ծառուկյանը խոստացել էր, որ պարտվելու դեպքում Շառա Բուլետին բնակարան կնվիրի Երևանում։ Ռուսաստանցի մարտիկն էլ նշել էր, որ եթե պարտվի, իր ձեռքի ժամացույցը կնվիրի մրցակցին։

UFC-ում Շառա Բուլետը հանդես է գալիս միջին քաշային կարգում և 14-րդն է դասակարգման աղյուսակում։ 31-ամյա ռուսաստանցին խառը մենամարտերում ունի 16 հաղթանակ ու 1 պարտություն։ 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Հայ մարտիկը հաճախ է անցկացնում գրեփլինգի մենամարտեր, նախորդը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Մոսկվայում։ Գրեփլինգի կանոններով մարտիկներին չի թույլատրվում հարվածել իրար։

Leave a Comment