Խաղողի, մոցարելլայի և բեկոնի համադրությամբ այս պարզ նախուտեստը, անշուշտ, տպավորիչ կլինի:
Բաղադրիչներ
- Մոցարելլա – 1 փոքր տուփ
- Խաղող – 1 ճութ
- Բեկոն – 8 կտոր
Պատրաստման եղանակը
1. Փայտե փոքր շամփուրները մի քանի ժամ թրջել, որպեսզի դրանք չայրվեն:
2. Բեկոնի կտորները երկու կես անել:
3. Տապակեք, մինչև կիսաեփ լինեն:
4. Շամփուրի վրա շարեք խաղողն ու մոցարելլան։
5. Փաթաթել բեկոնի շերտով:
6. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։
7. Մինի խորովածները եփել 10 րոպե։
8. Տեսքն ամբողջացնելու համար ցողել բալզամիկ քացախով: