Իրանը բազում զսպօղակներ պիտի հաղթահարի

Իրանը բազում զսպօղակներ պիտի հաղթահարի

Իրանագետ, արևելագետ Աննա Դավթյան-Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արդեն չեմ հիշում որևէ տարեմուտ կամ նոր տարվա առաջին օրեր, որ Իրանում բուռն իրադարձություններ չլինեն (բուն Նոր տարվա հետ կապ չունեցող իրադարձություններ, քանի որ այնտեղ տարեմուտ չի, մինչև 2026-ն էլ դեռ մի քանի դար կա)։

Իրանում նորից բողոքի ցույցեր են. մի կողմից ներքին տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի (ռիալի փոխարժեքի հերթական անկման պատճառով), մյուս կողմից` արտաքին քաղաքական չհանգուցալուծվող լարվածության (Նեթանյահուն էլի Վաշինգտոնում է, ԱՄՆ-ից էլի նախազգուշացում, սպառնալիքներ են հնչում) պատճառով։

Իրանի կառավարության որդեգրած երկխոսության կարևորության մարտավարությունը` և՛ ցուցարարների հետ երկրի ներսում, և՛ ԱՄՆի հետ արտաքին քաղաքական հարցերում, կարող է լուծել ճգնաժամերը, բայց դեռ բազում զսպօղակներ պիտի հաղթահարի։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment