Bloomberg. Եվրոպական առաջնորդները զրույց են ունեցել Զելենսկու ԱՄՆ այցից հետո

Դեկտեմբերի 30-ին ԵՄ ղեկավարությունը և առաջատար եվրոպական առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ եվրոպացիները քննարկել են Ռուսաստանի արձագանքը Կիևի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակմանը։ Թրամփի հետ հեռախոսազրույցում Վլադիմի Պուտինն ասել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումը կվերանայվի վերջին իրադարձությունների լույսի ներքո։

Leave a Comment