ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 30-ին հանդիպել է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումները, որոնց համաձայն մի շարք օբյեկտների պահպանությունը Ոստիկանությունից փոխանցվում է մասնավոր պահնորդական կազմակերպություններին։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պահպանության կազմակերպման առանձնահատկություններին, լիցենզավորման նոր պահանջներին, ինչպես նաև ոլորտում առկա կազմակերպչական և…