«Վարդաշեն» ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել

«Վարդաշեն»  ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի  մատակարարումը


ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այս մասին հայտնում է ՀԷՑ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը։


«Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Նշենք, որ ավելի վաղ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում հրդեհ էր բռնկվել։


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել էր, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:


Leave a Comment