Թուրքիան և Իսպանիան ստորագրել են շուրջ 2․6 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր, որի շրջանակում Իսպանիան կգնի 30 միավոր թուրքական արտադրության «HÜRJET» ոսումնական և թեթև հարվածային ռեակտիվ ինքնաթիռ։
«HÜRJET»-ի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է Իսպանիայի պաշտպանության նախարարության հետ՝ թուրքական «TUSAŞ» ռազմարդյունաբերական և ֆրանսիական «AIRBUS» ավիացիոն համակարգեր արտադրող ընկերությունների համագործակցությամբ։
Նշվում է, որ ինքնաթիռների արտադրությունը կիրականացվի Թուրքիայում, իսկ մատակարարումները կսկսվեն 2028-ի վերջին եռամսյակից և կշարունակվեն մինչև 2036-ը։
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունն էլ, անդրադառնալով գործարքին, այն բնութագրել է որպես «պատմական արտահանման հաջողություն»՝ ընդգծելով, որ «HÜRJET»-ը առաջին անգամ կընդգրկվի եվրոպական և ՆԱՏՕ-ի անդամ երկրի զինանոցում։
Ermenihaber