Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն ու մանրամասնում, որ փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։ Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․
.Ապահովագրական պայմանագրի կողմեր,
.Ծածկույթի տարածք,
.Ապահովագրության առարկա,
.Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,
.Ապահովագրված ռիսկեր,
.Ապահովագրական գումարի սահմանաչափը,
.Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։ Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։