ԱԹՍ–ների գրոհ. Բելգորոդի մարզում 1 մարդ է մահացել, վիրավորներ կան

https://arm.sputniknews.ru/20251230/atsneri-grvoh-belgvorvodi-marzum-1-mard-e-mahacel-viravvorner-kan-97386521.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/16/91574150_161:0:1121:720_1920x0_80_0_0_11b506fca54b006c8d7bae2f92401e9d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզում մեկ խաղաղ բնակիչ է մահացել, չորսը`վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ուկրաինայի զինված ուժերի հերթական հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, չորսը վիրավորվել են։ Վոլոկոնովկայի շրջանի Գրուշևկա-Պյատնիցկոյե ավտոճանապարհի հատվածում մեքենային FPV-դրոնով հասցված հարվածի հետևանքով կին է մահացել, մեքենայում գտնվող տղամարդը ստացել է տարբեր աստիճանի բազմաթիվ վնասվածքներ, «Օռլան» ստորաբաժանման մարտիկները նրան տեղափոխել են Վոլոկոնովկայի հիվանդանոց», տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նրա խոսքով՝ Բեսսոնովկա գյուղում ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել մի տղամարդ, որին տեղափոխել են շրջանային հիվանդանոց, իսկ հետագա բուժման համար նախատեսում են տեղափոխել Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Շեբեկինոյի շրջանի Վոզնեսենովկա գյուղում ևս դրոնը հարձակվել է մեքենայի վրա։ Գլադկովի փոխանցմամբ՝ վիրավոր վարորդին տեղափոխել են տեղի հիվանդանոց:

«Բելյանկա գյուղում տրակտորի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել մեկ այլ բնակիչ։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Վնասվել է տեխնիկան»,– հավելել է մարզպետը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment