2025 թվականը Շիրակի մարզի գյուղատնտեսության համար հերթական փորձության տարի էր։ Եղանակային ռիսկեր, շուկայի խնդիրներ, ինչպես նաև աշխատուժի պակաս՝ այս ամենը ազդեցություն է ունեցել ոլորտի վրա։ Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուները տարին ընդհանուր առմամբ գնահատում են բավարար։