Պաշտպանության նախարարն այցելել է բանակային դիրքեր – Armenia Today

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ամանորի նախաշեմին մի քանի պաշտոնյաների և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր, հայտնում է ՊՆ-ն:

Պապիկյանը շրջել է բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։

Նախարարը շնորհավորել է զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:

Leave a Comment