Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է

Բաժանորդագրվել

Մովսես Շարբաթյանի նկատմամբ դատավորն այլ խափանման միջոց է կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կարեն Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու կողմից»,- գրել է Հովհաննիսյանը։

Փաստաբանը նշել է, որ հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է և փոխարինվել տնային կալանքով ու գրավով։

Leave a Comment