ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի պատասխանը Ամերիկայի ագրեսիային կլինի «շատ կոշտ»։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ցանկացած ագրեսիայի և ճնշման նկատմամբ կլինի կոշտ և կստիպի ձեզ զղջալ», – սոցիալական ցանցերում գրել է Իրանի նախագահը։
Հավելենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանի դեմ նոր հարվածներին, եթե շարունակեն զարգացնել հրթիռային և միջուկային ծրագրերը։