Aurora News | Միացյալ Էմիրությունները հերքել է Սաուդյան Արաբիայի մեղադրանքները

Միացյալ Արաբական Էմիրությունները կտրականապես մերժում են ցանկացած քայլ, որը կարող է վնաս պատճառել Սաուդյան Արաբիային, և վերահաստատում են իրենց լիակատար հարգանքը Թագավորության ինքնիշխանության և ազգային անվտանգության նկատմամբ։

Այս մասին ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարությունում ընդգծվում է, որ ԱՄԷ-ն հարգում է Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությունը, ինչպես նաև հերքվում են Եմենին առնչվող պնդումները։

Նշվում է, որ ԱՄԷ-ն հերքում է Եմենում կողմերի միջև առաջացած լարվածությանը որևէ առնչություն ունենալը և նշում, որ որևէ խմբավորմանը հրահանգ չի տվել Սաուդյան Արաբիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաուդյան Արաբիան հարձակվել է Եմենի նահանգներից մեկի վրա: 

Leave a Comment