Վերականգնել է պետությանը պատճառված 7.4 մլն դրամի վնասը

Հասարակություն

30.12.2025 | 16:54

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7.4 մլն դրամի վնասը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2417 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 7678 խմ ծավալով բազալտանման խճի լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 467 հզր 269 ՀՀ դրամի վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ րեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Leave a Comment