
Արոն հարցին հարցով է պատասխանել. «Է՛, ես էլ եմ ասում՝ իմաստը ո՞րն ա՝ շարունակաբար ագրեսիվ նարատիվներ տարածելու: Համաձայն եմ՝ չկա իմաստ»:
«Օմեգայի» ոչ ադեկվատ արձագանքը Ադրբեջանի հակահայ գործողություններին ինքնին յոյրատեսակ ցուցիչ է և վկայում է այն մասին, որ նա այդ հարցի պատասխանը կա՛մ չունի, կա՛մ շատ լավ գիտի, ուղղակի չի ասում, որ Նիկոլի ռեպուտացիային հարված չհասցնի: Արոն թերևս փորձել է ստեղծել տպավորություն, թե Ադրբեջանի գործողություններն իռացիոնալ են, անիմաստ, մինչդեռ իրականում այդ գործողությունները հեռուն գնացող քաղաքականության ու ծրագրերի հետևանք են, որոնց մասին Արոն նախընտրել է չխոսել. կարևորը հանրության մոտ խաղաղության անշրջելիության պատրանք ստեղծելն է, իսկ իրական հողի վրա Իլհամի ղազը դառնալը բնավ խնդիր չի կարող դիտվել. երբ դու պնդում ես, որ ամեն գնով խաղաղություն ես ուզում, իսկ թշնամին անվերջ բարձրացնում է այդ խաղաղության գինը, ապա դու ուզած-չուզած դատապարտված ես անվերջ զիջումների։ Արոն այս դեպքում այսպես կոչված պլան «բ» չի առաջարկում, չի ասում՝ եթե Ադրբեջանը վաղն էլ Երևանն ուզի, իսկ նույն Արևմուտքն էլ, ելնելով իր աշխարհաքաղաքական հաշվարկներից, Իլհամին աջակցի, ի՞նչ է ինքն անելու, կրկին իմաստ չի՞ տեսնելու:
Մյուս կողմից՝ ումի՞ց ի՞նչ ենք պահանջում. ախր Արոն՝ ո՞ւր, դիվանագիտությունը՝ ո՞ւր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: