Նախատեսել էին 965 կգ ձիու միս իրացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայում ու Վանաձորում․ ՍԱՏՄ տեսուչները կանխել են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՍԱՏՄ տեսուչները կանխել են 965 կգ ձիու մսի վաճառքը։

«Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։

ՍԱՏՄ տեսուչների արագ ու համակարգված գործողությունների արդյունքում անհայտ ծագման միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել՝ տեսուչների վերահսկողության ներքո։

Վերահսկողական միջոցառումները շարունակվում են»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a Comment