Ես հարգում եմ նախագահ Էրդողանին, նա իմ մտերիմ ընկերն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես շատ լավ եմ ճանաչում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա իմ մտերիմ ընկերն է, ես հարգում եմ նրան։ Բենիամին Նեթանյահուն նույնպես հարգանքով է վերաբերվում նրան»։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Թուրքիայի և Իսրայելի միջև հնարավոր առճակատման մասին հարցին։
Թրամփն այս հայտարարություններն արել է մամուլի հետ շփման ժամանակ՝ Ֆլորիդայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո, որտեղ կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքներն ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։