Ռոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերան


Սպորտ


Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, BBC-ի հաղորդմամբ, հայտնել է, թե երբ է թոշակի անցնելու։


40-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Արարողության ժամանակ նա խոստովանել է, որ խաղալը իր համար գնալով դժվարանում է, բայց դեռ կարողանու է մոտիվացիա գտնել։

«Ես դեռ կիրք ունեմ ֆուտբոլի հանդեպ և ուզում եմ շարունակել։ Կարևոր չէ, թե որտեղ եմ խաղում՝ Մերձավոր Արևելքում, թե Եվրոպայում։ Ես միշտ վայելում եմ ֆուտբոլը և ուզում եմ շարունակել։


Դուք գիտեք, թե որն է իմ նպատակը։ Ես ուզում եմ նվաճել գավաթներ և հասնել կարիերայում 1000 գոլի։ Ես անպայման կանեմ դա, եթե վնասվածքներ չստանամ», – ասել է ֆուտբոլիստը։



Leave a Comment