ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Խաչիկ Գալստյանի գործում չկա հանցանք, «Հայրենիք» կուսակցությունը մի լումա ընտրակաշառք չի բաժանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով կուսակից Խաչիկ Գալստյանի ձերբակալության մասին։
«Մարդկանց հետապնդելը այս իշխանությունների սովորական գործն է։ Ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի պաշտպանված չէ, որ ինչ-որ օր որոշում չեն կայացնի ու չեն ձերբակալի մի շինծու գործով»,- նշել է Վանեցյանը։
Նրա խոսքով, սա հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի․ «Սա ահազանգ պետք է լինի ընդդիմադիր բոլոր ուժերի համար»։
Հիշեցնենք, որ գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Ավելի ուշ կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հայտնել է, որ Վաղարշապատում ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ