Հաստաբուն ծառերի հատման գործով փորձաքննություն է նշանակվել

Հասարակություն

30.12.2025 | 15:46

Բուսաբանական այգում հաստաբուն կաղնիների հատման գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

«Կատարվել են մի շարք վարութային և ապացուցողական գործողություններ և նշանակվել է համապատասխան փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- նշված է իրավապահ կառույցի գրավոր պատասխանում։

Հիշեցնենք՝ Factor TV-ն այս տարվա մարտին արձանագրել էր, որ բուսաբանական այգու ավելի քան 20 հաստաբուն կաղնիներ նախ հատել են, ապա 3 օր անց հանձնաժողով ստեղծել։ Մեր ահազանգից հետո ծառերը ապօրինի հատելու հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Արփի Հակոբյան

Leave a Comment