ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցը

Միացյալ Նահանգները «շատ լրջորեն» քննարկում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ մատակարարելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ երկկողմ հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք մտածում ենք այդ մասին», – ասել է Թրամփը՝ դիմելով Նեթանյահուին։

Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք և ոչ մի պարագայում չի օգտագործի այդ կործանիչները Իսրայելի դեմ։

Leave a Comment