Ստամբուլի նավահանգստի ջրերում ուժեղ քամու պատճառով բախվել են ադրբեջանական և թուրքական դրոշներով լցանավերը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ Բաքիրքյոյ-Ֆլորյա ափերի մոտ աղետի ազդանշան է սկսվել։
Ըստ հրապարակման՝ 141 մետր երկարությամբ ադրբեջանական դրոշի ներքո նավարկող «Քելբաջար» լցանավը փոթորկի պատճառով բախվել է թուրքական դրոշի ներքո նավարկող 115 մետր երկարությամբ «Ալատեպե» լցանավին։ Զոհեր և վիրավորներ չկան։
Ադրբեջանի Կասպյան նավագնացության ընկերությունը ադրբեջանական Report լրատվական գործակալությանը հայտնել է, որ Ֆլորյա ափերի մոտ գտնվող Քյուչուքչեքմեջեի խարիսխային կայանում ուժեղ քամու պատճառով «Քելբաջար» լցանավի խարիսխային շղթան խճճվել է մոտակա «Ալատեպե» լցանավի պտուտակին։
