Ստամբուլում ադրբեջանական և թուրքական լցանավերն աղետի ազդանշան են ուղարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.12.2025 | 15:11

Ստամբուլի Ֆլորյա ափին երկու լցանավեր, որոնցից մեկը՝ ադրբեջանական, մյուսը՝ թուրքական դրոշի ներքո, աղետի ազդանշաններ են տվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր։

A Haber հեռուստաալիքը հաղորդել է, որ նախնական գնահատականներով՝ լցանավերից մեկը խրվել է ափին. ափից նկարահանված տեսանյութում երևում է, որ նավն անշարժ է։ Բոսֆորի նեղուցում այժմ ուժեղ քամի և փոթորիկ է նկատվում։

Նախնական տեղեկություններով՝ նեղուցով անցնելիս լցանավերը բախվել են միմյանց, ինչից հետո նավերից մեկը խրվել է ափին։ Անձնակազմի շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։ Բարդ եղանակային պայմանները դժվարացնում են փրկարարական աշխատանքները, և պաշտոնյաները դեռևս լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրել միջադեպի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment