2025-ի «Տարվա մարդ» են ճանաչվել AI ստեղծողները՝ ըստ Time-ի վարկածի

Արհեստական
​​բանականության ստեղծողները ստացել են 2025 թվականի «Տարվա մարդ» կոչումը՝ ըստ ամերիկյան Time ամսագրի վարկածի։

«2025
թվականը այն տարին էր, երբ արհեստական
​​բանականության ներուժը դրսևորվեց իր ամբողջությամբ, և պարզ դարձավ, որ հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Մտածող մեքենաների դարաշրջանը իրականություն դարձնելու, մարդկությանը զարմացնելու և տագնապ պատճառելու, ներկան փոխելու և հնարավորի սահմանները ընդլայնելու համար Time ամսագիրը արհեստական ​​բանականության ճարտարապետներին անվանել է 2025 թվականի մարդ»,- ասվում է ամսագրի սոցցանցերում։

Ամսագրի
շապիկին պատկերված են Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, AMD-ի գլխավոր տնօրեն Լիզա
Սուն, xAI-ի, SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, Nvidia-ի ղեկավար Ջենսեն
Հուանգը, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալտմանը, DeepMind-ի գլխավոր տնօրեն Դեմիս
Հասաբիսը, Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը և ImageNet-ի հիմնադիր Ֆեյ-Ֆեյ Լին։

Նրանք
բոլորը նստած են պողպատե գերանի վրա, իսկ պատկերը հղում է անում 1932 թվականին
արված «Ճաշ երկնաքերի վրա» լուսանկարին։

 

Leave a Comment