Ղազարյան Ալխասը սխալ թիրախ է ընտրել

ՔՊ-ական Ղազարյան Ալխասն ասել է, թե ինչ կխնդրեր Ձմեռ պապուն, եթե նրան հանդիպեր: Պարզվում է՝ նրան կխնդրեր մեծացնել հասարակության մեջ դեպի կրթություն ձգտումը, քանի որ կրթության պակասն է, որ պատճառ է դարձել անցյալի անհաջողությունների, ոչ ճիշտ քայլերի և այլնի՝ ըստ Ալխասի:

Ալխասը կրթությունից երբեք չէր խոսի ու այն չէր կարևորի, եթե դրա հանդեպ անտարբեր լինեին նրանք, ովքեր զբաղվում են Հակոբյան Աննայի PR-ով. կրթության թեման մատին փաթաթան է դարձրել Աննան, իսկ Ալխասը փորձել է ընդամենն Աննային թվալ յուրային՝ պայմանավորված սպասվող ընտրություններով:

Բայց գանք բուն կրթության թեմային, որ ակնհայտորեն ծայրահեղացվել է ՔՊ-ի կողմից՝ վերածվելով մարազմի: Անցյալի բոլոր տապալումները, սխալ քայլերն ու դժբախտության հանգեցրած գործողությունները կապված են Նիկոլի անվան հետ. անկախ նրանից, թե հայ հասարակության քանի տոկոսն է դիպլոմավորված մասնագետ, քանիսը՝ ինքնուս, քանիսը՝ միջնակարգ կրթութամբ կամ առհասարակ տգետ, ճակատագրական որոշուների ընդունման ու դրանց կյանքի կոչման իրավունքը պատկանել է Նիկոլին, ինչը նշանակում է, որ պատասպանատվությունն էլ է նրանը՝անկախ ամեն ինչից: Հիմա եթե պետք է էլի իշխանության մնան ալխասները, դա կնշանակի, որ կործանարար ընթացքը երբեք կանգ չի առնելու՝ անկախ նրանից, թե այսօր ինչ խոստումներ են շռայլում ՔՊ-ականները: Հետևաբար՝ եթե բոլոր տապալումներն իսկապես կրթության բացակայության հետևանքն են, իսկ այդ տապալումների բուն հեղինակը Նիկոլն է, նշանակում է՝ առաջին կրթվողը նա պետք է լինի, որպեսզի հետագայում դավաճանական քայլերից խուսափի: Սա նշանակում է նաև, որ Ալխասը սխալ թիրախ է ընտրել իր համար. պետք է Նիկոլի համար Ձմեռ պապուն թախանձեր ու մի քանի գրամ ավել խելք ու կրթություն ուզեր,բայց ամենից առաջ՝ բարոյականություն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment