Ձյունառատ Ամանոր և ցրտաշունչ հունվար. Սուրենյանը ներկայացրել է տոնական օրերի եղանակի կանխատեսումը (ՎԻԴԵՈ)

Ջերմաստիճանը կնվազի 14–18 աստիճանով․ սպասվում է ձյունառատ Ամանոր և ցրտաշունչ հունվար․ ՎԻԴԵՈ

Ձյունառատ Ամանոր և ցրտաշունչ հունվար. Սուրենյանը ներկայացրել է տոնական օրերի եղանակի կանխատեսումը (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Վաղը երեկոյան ժամերից սկսած և հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։


Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 


Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից մինչև հունվարի 2-ը Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։


Սուրեյանը հայտնել է, որ հունվարի 3-ից սկսած եղանակը ամբողջությամբ կպարզի, տեղումները կդադարեն, ինչի արդյունքում հունվարի 3-4-ին երեկոյան ժամերին և գիշերը Հայաստանի ողջ տարածքում և գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով։



 

Leave a Comment