Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և եղբայրներն Ամանորը կդիմավորեն տանից ու մայրիկից հեռու․ 24News

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և եղբայրները դեռ գտնվում են Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնում: Նրանք Ամանորը կդիմավորեն կենտրոնում՝ մայրիկից հեռու: 24News-ն այս մասին տեղեկացավ կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանից:

«Երեխաները մյուս բոլոր փոքրիկների հետ այստեղ կդիմավորեն իրենց Ամանորը, կնշեն այնպես, ինչպես մյուսները, նվերներ անպայման ունենալու են»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է երեխաների մայրը ևս կենտրոն գա Ամանորի գիշերը և լինի երեխաների կողքին, Միրա Անտոնյանն ընդգծեց, որ որևէ պայմանավորվածություն նրա հետ չկա: Նա նաև տեղեկացրեց, որ մայրիկը պարբերաբար այցելում է երեխաներին:

Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից անհետացել, ապա նոյեմբերի 2-ին սպանված էր հայտնաբերվել 3-ամյա Տիգրանը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ փոքրիկին խեղդելով սպանել է նրա հայրը, ապա, տեղից տեղ տեղափոխելով, թողել էր հարևան երկու գյուղերի դաշտերում:

Leave a Comment